NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Անուշ Չաքելյանի հոդվածը, որը հրապարակվել է բրիտանական «New Statesman» ամսագրում:

Շախմատը  ուսումնական առարկա դարձնելու՝ Մեծ Բրիտանիայի կոչերի ֆոնի վրա շախմատի սիրահարները նայում են Հայաստանին, որն անհավանական կերպով գերիշխում է շախմատի աշխարհում: Նրա լարված հարաբերությունները հարեւան Թուրքիայի հետ հայտնի են բոլորին կապված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության անցյալի ցնցումների հետ, մյուս կողմից շարունակվում են լարված հարաբերություններն Ադրբեջանի հետ: Հաշվի չառնելով Քարդաշյաններին՝ նա ծանր ժամանակներ է ապրում՝ իր ձայնը հասանելի դարձնելով Կովկասում:

Համաշխարհային բանկը Հայաստանը համարում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր: Կյանքի միջին տեւողությունը 74 տարի է, աղքատության մակարդակը՝ 32,4 տոկոսը: Գրագիտության մակարդակը կազմում է 99,6 տոկոս, իսկ 2011թ.-ին նա շահմատը դպրոցում պարտադիր առարկա դրարձրեց: Սա միակ երկիրն, որն արել է դա: Մի երկրի համար, որն անհուսալիորեն ի վիճակի չէ իշխել աշխարհաքաղաքական իրողությունների վրա, սա ռազմավարությունների, հստակության ու հնարքների օրորոց է: Նա ձգտում է առաջ ընթանալ շախմատ խաղալու իր կարողությամբ: «Այն ամենից, ինչ տեսել եմ հայկական մոդելում, ինձ տպավորել է այն, թե որքան լավ են երեխաները մտովի պատկերացնում քայլերը»,- նկատել է «The Telegraph» թերթի լրագրող Մալքոլմ Փեյնը:

Երկրում շախմատով տարված են տարքիային բոլոր խմբերը: Սա տեսանելի է 2009թ.-ի «BBC»-ի  ռեպորտաժում՝ «Հայաստան. աշխարհի ամենախելացի ժողովուրդը», որում նշվում էր, որ Լեւոն Արոնյանին խաղին պատրաստվում է հետեւել «չորս սերունդ»:

Սա զարմանլիորեն հաճելի է, որ անբարենպաստ աշխարհագրական դիրքով երկիրն առանձնանում է խազում, որը հենված է բարձր դիրքավորման վրա: Հավանաբար այս է պատճառը, որ խաղն այսքան սիրված է այստեղ: Քանի որ երկար ժամանակ կայսրության խաղում շարքային զինվորի դերում էին, եւ միգուցե բավականություն ստանան արքային զավթելուց հետո: