Սեպտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվում է «Ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանման և փոխանցման խնդիրը. մենթորությունը որպես այս խնդրի մասնակի լուծման գործիքներից մեկը» թեմայով սեմինար։

Միջոցառմանը մասնակցում են Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության անդամները, Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Սլովակիայից, Ղազախստանից, Հունգարիայից, Ավստրիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և Թուրքիայից։

Սեմինարի շրջանակում համագործակցության համաձայնագիր կստորագրվի Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության ու ատոմային օբյեկտների արտոնագրմամբ զբաղվող «Սոյուզատոմստրոյ» կազմակերպության միջև։