Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ռուսաստանին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

«Վրաստանի դեմ Ռուսաստանի կողմից իրականացված ագրեսիայի տարելիցի մոտենալուն զուգընթաց, վերջին օրերին ռուսական կողմը հատկապես ուժեղացրել է տեղեկատվական պատերազմը ընդդեմ Վրաստանի»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: «Առկա է ապատեղեկատվության զանգվածային հոսք, որում ակտիվ են Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները»,- հայտարարել է վրացական արտաքին քաղաքական գերատեսչությունը: