2010թ. մայիսի 5-14, ԵՄ Պատվիրակության և «ԴՎՎ Ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Վանաձորում, Գյումրիում և Երևանում կկազմակերպվի երաժշտական փառատոն թանգարաններում' նվիրված Եվրոպայի օրվան: Փառատոնի շրջանակներում պլանավորվում են մի շարք միջոցառումներ. «Եվրոպական մշակույթ» թեմայով դասախոսություններ, երաժշտության վարպետության դասեր երեք քաղաքներում:

Փառատոնը կեզրափակվի Ա. Խաչատրյանի անվան եռյակի համերգով, որտեղ կհնչեն եվրոպական եւ հայկական կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Փառատոնը կազմակերպվում է «Ձանձրույթից, փոշուց և քայքայումից այն կողմ-Թանգարանները որպես ցկյանս ուսումնառության տարածքներ ինտելեկտուալ երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2008թ. դեկտեմբերին: Այս տարածաշրջանային ծրագիրը իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Ռուսաստանում՝ 30 ամիսների ընթացքում' ԵՄ «Ներդրումներ մարդկանց մեջ' Տեղական մշակույթի մատչելիություն, մշակութային բազմազանության պաշտպանություն և զարգացում» ծրագրի շրջանակներում: