Մայիսի 25-ին, ժամը 15.20-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բյուրեղավանի մի բնակիչ եւ հայտնել, որ իր բնակարանում հրդեհ է բռնկվել եւ տան իրերն այրվել են:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 24-ի ժամը 16.00-ից մինչեւ մայիսի 25-ի ժամը13.30-ն ընկած ժամանակահատվածում Բյուրեղավան քաղաքի Երիտասարդական փողոցի մի տան խոհանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով վնասվել է խոհանոցի ջրատաքացուցիչը, կահույքը, սառնարանը եւ օդորակիչը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























