Գերմանիայում գիշերային ակումբներից մեկում դանակահարվել է «Վոլֆսբուրգ» թիմի դարպասապահ Անդրե Լենցը:

Armsport.am կայքի փոխանցմամբ՝ դարպասապահն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում: Լենցը գիշերային ակումբ էր գնացել Գերմանիայի առաջնության ավարտվելու կապակցությամբ: Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ գիշերային ակումբում զանգվածային ծեծկռտուք է բռնկվել, որի ընթացքում անհայտ անձը դանակով մի քանի անգամ հարվածել է «Վուլֆսբուրգի» դարպասապահին: