Մայիսի 25-ին, ժամը 10.35-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության եւ Աշտարակի բաժնի ծառայողները Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1975 թ. ծնված Լեւոն Փ.-ի տանը եւ տանը կից օժանդակ շինությունում:

Տնից հայտնաբերվել եւ առգրավվել է առանց համապատասխան փաստաթղթերի «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

Նույն օրը նույն գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1934 թ. ծնված Գարեգին Ա.-ին պատկանող տանը եւ օժանդակ շինություններում:

Տնից հայտնաբերվել է ինքնաշեն հրացանատիպ սարք:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նույն օրը նույն գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1982 թ. ծնված Քյարամ Օ.-ի տանը եւ տանը կից օժանդակ շինություններում:

Խուզարկությամբ տնից հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի, 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի 11 փամփուշտ, որոնցից 8-ը` դատարկ, 3-ը` լիցքավորված, 1 կգ մանրագնդակ, փայտե մահակ` 55 սմ երկարության եւ 12.5 մ երկարությամբ մետաղյա ճոպան:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: