Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 25-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, խարդախության եւ յուրացման` 2 ական, խուլիգանության եւ մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության 15 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8, գողության, խարդախության եւ խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: