Հայաստանի կառավարությունը փորձում է ապահովագրվել հետագա գործողությունների համար պատասխանատվությունից: Մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսին ընդդիմադիր տնտեսագետ, ՀԱկ անդամ Վահագն Խաչատրյանը համաձայնել է լրագրողների հիշյալ պնդմանը, ասելով, որ այդ մասին են վկայում նոր կառավարության մոտեցումները. ներկայացված ծրագրում իշխանության աշխատանքի համար հետեւողական ստանդարտներ չեն ներառվել:
«Դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը պատասխանատվություն չի կրում հետագա գործունեության եւ դրա հետեւանքների համար: Այն կարող է, անհաջողությունների իրական պառճառները բացահայտելու փոխարեն, դրանք Վենեսուելայի հեղափոխության, կամ որեւէ երկրի, ասենք` Թաիլանդի քաղաքական ճգնաժամի հետ կապել», - նկատել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Վահագն Խաչատրյանի համոզմամբ, բերված օրինակը հերթական ապացույցն է այն բանի, որ կառավարությունն իր աշխատաոճը փոխելու ձգտումներ չունի, ավելին` «ծրագիրը չի բնորոշում հիմնական խնդիրները` թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը պատրաստվում արտագաղթը վերացնել կամ գործազրկության ծավալները կրճատել»:
Տնտեսագետի խոսքով, կառավարության ծրագրում մի շարք հետաքրքիր փիլիսոփայական եզրույթներ են կիրառվել, որոնց գոյության մասին առաջին անգամ է լսում, բայց գեղեցիկ եւ խելացի բառերով այն ավելի լավը եւ վստահություն ներշնչող չի դառնում:





























