Ռուսաստանը մեծ բավականությամբ ընդունում է հայերին: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով արտագաղթի թեմային:
«Հայերը քրիստոնեական արժեքների կրողներ են, քրեածին չեն, աշխատասեր են, հեշտ ադապտացվում ու ձուլվում են»,-ասել է Ադիբեկյանը՝ հավելելով, որ 1992-ից մոտ 1,5 մլն մարդ տեղափոխվել է Ռուսաստան: Նրա խոսքով՝ հայերը զբաղված են այնպիսի ոլորտներում, որոնք պահանջում են մեծ ֆիզիակական ծանրաբեռնվածություն, ինչպես նաեւ տեխնիկական գիտելիքներ:
Անդրադառնալով Ռուսաստանում ներգաղթյալների վերաբերյալ աղմուկ հանած օրենքին, սոցիոլոգը նշել է, որ այն ուղղված չէ հայեր դեմ, այլ Միջին Ասիայից, Վյետնամից ու Չինաստանից եկածների դեմ, որոնք դժվարությամբ են հարմարվում ռուսական մշակույթին, ավանդույթներին ու կենցաղին: «Ռուսները անհանգստանում են, որ ազգային ժողովրդագրական պատկերը արմատական փոփոխությունների չենթարկվի»,-ամփոփել է Ադիբեկյանը:





























