Ամեն տարի աշխատանքային միգրանտները հայկական տնտեսության մեջ մոտ 2,5-3 մլրդ դոլարի միջոցներ են ներդնում, որից 2 մլրդ դոլարը գալիս է Ռուսաստանից: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ Հայաստանում յուրաքանչյուր 5-6-րդ ընտանիքը ապրում է արտասահմանից ստացվող գումարներով: «Շնորհիվ այդ 3 մլրդ դոլարի, մենք պահպանում ենք մեր փոքր ու միջին բիզնեսը»,-ընդգծել է սոցիոլոգը:
Այնուհետեւ նա անդրադարձել է նոր կառավորության ծրագրին, նշելով, որ այնտեղ ոչ մի խոսք չկա խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման մասին: «Մեզ անհրաժեշտ է գոնե 15-20 խոշոր գործարաններ ունենալ, որտեղ կաշխատի մոտ 1 մլն մարդ: Իս այդ փողերը կան, բայց ցավոք, ներկա իշխանության մեջ չկա գոնե մեկ քաղաքական գործիչ, որը տնտեսության բոլոր խնդիրներին նայեր արդյունաբերողի աչքերով»,-ասել է Ադիբեկյանը:




























