Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է տուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

20-րդ փողոցի թիվ 32  տան խոհանոցում այրվել են լվացքի մեքենա, ջրատաքացուցիչ եւ պահարաններ՝ մասնակի: