Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 35-ամյա Ռ. Խ.-ի տանը եւ օժանդակ շինություններում: Արդյունքում` տնամերձ հողամասից հայտնաբերվել եւ առգրավվել է կանեփի բույսի 49 կանաչ թուփ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:





























