Ոստիկանության ծառայողներն օրերս Երեւան քաղաքի Իսահակյան փողոցում գործող մի սրճարանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 34-ամյա Արթուր Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հուլիսի 17-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:





























