Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի եւ Գորիսի բաժինների ծառայողները ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մայիսի 25-ին խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Կարեն Թ.-ի տանը: Արդյունքում` զուգարանից հայտնաբերվել է պլաստմասսե ամանի մեջ սեւ ծածկույթով պատված մետաղական շերեփ, յուրահատուկ հոտով բամբակյա խծուծներ, 28,7 գ ափիոնանման զանգված, 8 ներարկիչ, 0,2 գ կշռով, թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված, 4 հատ սերմ, իսկ ննջասենյակից` 1 սրվակ` մուգ շագանակագույն հետքերով:
Նույն սենյակից հայտնաբերվել է նաեւ երկու փաթեթ` համապատասխանաբար 5,2 եւ 0,2 գ զանգվածներով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն առգրավված է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
***
Նույն օրը, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանները խուզարկություն են կատարել 41-ամյա Սեւակ Թ.-ի տանը. հյուրասենյակից հայտնաբերվել են 3,8 գ կշռով բամբակյա խծուծներ` պատված մուգ շագանակագույն եւ յուրահատուկ հոտ ունեցող զանգվածով, 2 ներարկիչ եւ 1 դեղահաբ, իսկ խոհանոցից` սրվակ` սուր հոտով հեղուկով:
Տան միջանցիկ սրահից հայտնաբերվել է նաեւ 2 գրամանոց ներարկիչ` մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով հեղուկով:
Հայտնաբերվածն առգրավված է:
Սեւակ Թ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
***
Նույն օրը, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանները խուզարկություն են կատարել նաեւ 42-ամյա Արարատ Գ.-ի տանը. հյուրասենյակի պահարանի մեջ հայտնաբերվել են 14,1 գ ընդհանուր կշռով բամբակյա խծուծներ` պատված մուգ շագանակագույն եւ յուրահատուկ հոտով զանգվածով, 1 հատ 10 գրամանոց ներարկիչ` ասեղով:
Հայտնաբերվածն առգրավված է:
Արարատ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:





























