Մոսկվան ու Անկարան հաստատել են, որ «Հարավային հոսք» գազատարի կառուցման գործընթացը եւ Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի շինարարությունը հաջող են ընթանում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի չորրորդ նիստի ավարտին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թուրքական կողմից մասնակցել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Սերբիայով եւ Բուլղարիայով «Հարավային հոսք» գազատարի անցկացումը ընթանում է նախատեսված ծրագրով: Եվ հավելել էր, որ Սերբիայով գազամուղի խողովակների անցկացումը նախատեսված է 2014 թ., իսկ 2016 թ. դրանով պետք է մատակարարվի առաջին գազը:



























