Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 15բ շենքի 4-րդ հարկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի շքապատշգամբում 5 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը ՝15:06-ին, մարվել՝ 15.07-ին:

Շքապատշգամբում այրվել է սառնարան, կահույք, տնտեսական իրեր եւ դուռ: