Ոչ իշխանական ուժերի քառյակը մտադիր է անբարեխիղճ խորհրդարանական քվեարկության համար պատասխանատվություն սահմանող օրինագիծ մշակել: Այս մասին մայիսի 27-ին լրագրողներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է հայտնել:

Նրա խոսքով, քառյակը բացակայող պատգամավորների փոխարեն քվեարկության մի շարք դեպքեր է քննարկել, որոնց մի մասը լարտվամիջոցների ներկայացուցիչներն են հայտնաբերել: «Քառյակը միաձայն դատապարտում է նման արարքները եւ կփորձի այդ հարցը օրենքի ուժով պատասխանատվություն սահմանելու եղանակով կարգավորել», - հայտարարել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք` Հայաստանի կառավարության ծրագրի շուրջ` անցյալ շաբաթ տեղի ունեցած քվեարկությունից հետո ընդդիմությունը բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու լայն տարածում գտած պարկտիկայի հարցն էր բարձրացրել: