Ոստիկանության ծառայողներն օրերս Կենտրոնականի բաժին են հրավիրել 1986 թ. ծնված Տիգրան Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ իր ծանոթ Արթուրը մարտ ամսին Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահից իր անունով ապառիկ վերցրել է «նոութբուք» համակարգիչ եւ բջջային հեռախոս, սակայն վճարումներ չի կատարել, խաբեությամբ տիրացել է դրանց եւ դիմել փախուստի:

Ոստիկանները պարզել են, որ Արթուրը 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 13.50-ին, բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել հանցանքը:

Կատարվում է քննություն: