Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը ընդդիմության առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում համաձայնվել է պաշտոնանկ անել կառավարությունը: Այդ մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Աշուբան:
«Անկվաբը լքել էր իր նստավայրը, երբ այնտեղ ներխուժել էր ընդդիմության խումբը: Բանակցությունների արդյունքում նա համաձայնվել է կառավարության, գլխավոր դատախազի եւ հանրապետության երկու շրջանների ղեկավարների հրաժարականի հետ, սակայն ընդդիմությունն ավելին է պահանջում՝ պետության ղեկավարի հրաժարականը»,- հաղորդել է Աշուբան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























