Նախօրեին կայացել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները:
Տուրի կենտրոնական խաղում հանդիպել են Երեւանի «Փյունիկ» եւ «Միկա» ակումբները: «Փյունիկը» հյուրընկալվելիս համոզիչ հաղթանակ է տարել «Միկայի» նկատմամբ՝ 2:0 հաշվով: Հայաստանի չեմպիոնի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Հրայր Մկոյանն եւ Վահագն Մինասյանը:
Տուրի մյուս հանդիպումներում հանդիպել են Դիլիջանի «Իմպուլսն» եւ «Բանանցը», Գյումրիի «Շիրակն» ու «Կիլիկիան»: «Բանանցը հաղթանակ է տարել «Իմպուլսի» նկատմամբ 1:0 հաշվով, իսկ «Շիրակը»՝ «Կիլիկիային»՝ 4:1 հաշվով:

























