Փրկարար ծառայությունը մայիսի 27-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Նուբարաշենի խճուղում՝ կամրջի մոտակայքում, առկա է տղամարդու դի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս քաղաքի Ա թաղամասի թիվ 135 հողակտորի բնակիչ Վ. Զ.-ը (ծնվ. 1934թ.) տան մոտակայքում ընկել է աստիճանավանդակից եւ տեղում մահացել:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: