Ադրբեջանի նախագահական ընտրությունները կեղծվել են, մայիսի 28-ին ընթացող ընդդիմադիրների հանրահավաքում հայտարարել է Ազգային խորհրդի  նախագահ Ջամիլ Հասանլին՝ հավելելով, որ հենց ինքն է օրինականորեն ընտրված նախագահը։

«Սա խոստովանել են ԵԱՀԿ-ն եւ միջազգային այլկազմակերպություններ։ Իշխանությունները կարծում են, որ ճնշումներն ուժեղացնելով կարող են հաղթել մեզ, բայց ճնշումները ավելի շատ են համախմբում մեղ։ Մենք երբեք չենք նահանջի ժողովրդավարության համար պայքարից», - ասել է նա։

Ցույցի մասնակիցները քննադատել են Ադրբեջանում տիրող  բռնապետությունը եւ ավտորիտարիզմը, պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին:  

Ցույցին մասնակցել են «Մուսավաթ» կուսակցության հազարավոր կողմնակիցներ: Ոստիկանությունը առայժմ չի միջամտում ցույցին: