Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի անմիջական հարեւանությամբ լայնածավալ ռազմական ուսումնավարժանքներ է սկսել:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը, զորավարժությունները պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ են ընթանում:
Տեղեկություն է հաղորդվել նաեւ այն մասին, որ վարժանքները զրահատեխնիկայի, հրետանային համակարգերի, ականանետերի, հրաձգային զենքի, ռազմական ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության ուժերի կիրառմամբ եւ ներգրավմամբ են ընթանում:
Մինչ այդ, այս գիշեր ադրբեջանական կողմն իր զորքերի «ռազմական պատրաստվածության» մեջ եւս մեկ անգամ համոզվելու առիթ է ունեցել: Ինչպես արդեն հաղորդվել է, ձեռնարկված դիվերսիոն գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը երկու զինծառայողի կորուստ է տվել, եւս մեկը վիրավորվել է:





























