ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ պատասխան չի տալիս, արդյոք մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը որեւէ համաձայնագիր ստորագրելու է, թե ոչ։
«Եթե ստորագրելու լինեինք, կհայտարարեինք։ Ինչ որ հայտարարված է, այն է լինելու»,- այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում ասաց արտգործնախարարը, ապա հավելեց. «Աստանան կլինի՝ կտեսնեք»:
Հիշեցնենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի առաջնորդները նախատեսում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից։





























