Անկարայում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որում Հայաստանը նվաճել է 3 բրոնզե մեդալ:
«Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ կրկին ամենահաջողը հանդես են եկել Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք թիմային պայքարում գրավել են առաջին տեղը: Թիմային պայքարում 2-րդը Իրանի հավաքականն է, 3-րդը՝ Ադրբեջանինը, 4-րդը՝ Թուրքիայինը: Հայաստանը 30 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ իրենից ետ թողնելով Գերմանիայի բավական ուժեղ ընտրանուն:
Առաջնությանը մասնակցել են 49 երկրների ներկայացուցիչներ:
Իսկ արդեն այսօր մրցագորգ են ելնելու ազատ ոճի ըմբիշները:



















