Սիրիական հալեպ քաղաքի հայաբնակ Նոր Գյուղ եւ Ազիզիե թաղամասերի հրետակոծման հետեւանքով հայ է վիրավորվել: Հալեպում ՀՅԴ մամուլի գրասենյակի փոխանցմամբ, վիրավորվել է Վազգեն Բաբօղլյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե երեկ Հալեպ քաղաքի հայաբնակ Համիդիե թաղամասում հրթիռակոծության հետեւանքով հայ է զոհվել, 1928թ. ծնված Ավետիս Քեպապճեանը:
Նշենք, որ Սիրիայում արյունալի դեպքերից առաջ ապրում էր 60-70 հազար հայ: Նրանց կեսն ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը` Լաթաքիայում, Հոմսում, Ղամիշլիում, Խասակիում, Յակուբիայում, Ռաքքայում, Քեսաբում , եւ իհարկե, Դամասկոսում:





























