ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիր ստորագրելու մասին, հաղորդվում է իրավական տեղեկատվության կայքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Ռուսաստանի նախագահը Աստանա  է ժամանել Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին մասնակցելու, որտեղ ծրագրվում է պայմանագիր ստորագրել  Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին: Նախատեսվում է, որ մինչեւ 2014 թ. վերջը փաստաթուղթը կվավերացվի Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում, եւ 2015 թ. Եվրասիական միությունը կսկսի գործել: