Կարեն Թամազյանն ազատվել է զբաղեցրած ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Կառավարության մայիսի 29-ի նիստում այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ չբացատրելով Թամազյանի ազատման պատճառը: Կառավարությունն ի գիտություն է ընդունել լուրը:
Նշենք, որ Կարեն Թամազյանը ֆինանսների նախարարությունում աշխատում էր 1996թ.-ից եւ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2013 թ. սեպտեմբերից:




























