ՊՆ-ի ու ԱԱԾ-ի աշխատակիցներն ավելի լավ պայմաններով ապառիկ կենցաղային տեխնիկա կգնեն: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 29-ի նիստում որոշել է, որ Հայաստանի ՊՆ-ի եւ ԱԱԾ-ի ավագ, միջին, կրտսեր սպայական եւ ենթասպայական անձնակազմին եւ ՀՀ ԿԱ ոստիկանության գլխավոր, ավագ եւ միջին սպայական անձնակազմին՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով տրամադրվող սպառողական վարկի համար մշակված հատուկ վարկային ծրագրով տրամադրված վարկի տոկոսագումարները երկու կամ երեք տոկոսային կետով համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել ավելի քան 10 մլն դրամ: