Հայաստանի կառավարության որոշմամբ Երկրապահ կամավորական միության «Պատանի երկրապահ» ակումբին կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 60 մլն դրամ:

Որոշման նախագիծը կառավարության այսօրվա՝ մայիսի 29-ի նիստում ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ նշել, որ գումարը տրամադրվում է ակումբի` հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված ծրագրերն իրականացնելու համար: