Հայաստանի իշխանությունների տրամադրվածությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցության շուրջ շատ պրագմատիկ է եւ բխում է ազգային շահերից: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«Ես հավանություն եմ տալիս այն ամենին, ինչ ասաց Վիկտոր Բորիսովիչը: Եվրասիական հանձնաժողովը շատ մեծ աշխատանք է կատարել Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի մեր գործընկերների հետ: Հիմա մենք վերջին շտրիխները համաձայնեցրինք Ղրղզստանի նախագահի հետ, այդ երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում մեր աջակցության վերաբերյալ»,-ասել է Պուտինը՝ հանդես գալով Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում:
Պուտինի խոսքով՝ շատ հաճելի է լսել, որ ե՛ւՀայաստանի ե՛ւ Ղրղստանի իրենց գործընկերների տրամադրվածությունը շատ լուրջ է, պրագմատիկ, հիմնավոր եւ վերջապես ազգային շահերից է բխում, սակայն ամենից առաջ կա դրված սահմանագծին հասնելու հստակ ձգտում ՝ հիմնվելով համատեղ մասնակցության վրա: Ռուսաստանն կաջակցի ու կնպաստի այս ամենին:
Ինչպես արդեն հաղորդվել է, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսիայի նախագահները մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագիրը:





























