Ոստիկանության Արաբկիրի բաժնում, մայիսի 25-ին հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 32 շենքի դիմաց Ժորա Ե.-ի գրպանից գումար գողանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 53-ամյա Արամայիս Թ.-ն, որը մայիսի 28-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:

Կատարվում է քննություն: