Ոստիկանության Արարատի բաժնում, մայիսի 27-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Վեդի քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեում գործող մթերային խանութից գողություն կատարելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանության ծառայողները, Վեդի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 34 տան մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա Արթուր Բ.-ին:

Քննության ընթացքում հիմնավորվել է, որ խանութից գողությունը կատարել է նա:

Arthur Khemchian