Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, մայիսի 28-ին, ժամը 20.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց, միմյանց հետ վիճաբանելու համար, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 19-ամյա Կարեն Մ.-ին եւ 39-ամյա Հայրապետ Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ զբոսայգում ծագած վիճաբանության ժամանակ նրանք ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետեւանքով Կարեն Մ.-ն ճակատի մասում ստացել է վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: