Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այլեւս չի ցանկանում աշխատել արտասահմանյան գրանտների հաշվին: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում, այսօր՝ մայիսի 29-ին, հայտնել է հանրապետության օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Նա նշել է, որ 2011-2012թթ. գրասենյակի բնուջեն  զգալի չարով կամում էին արտասահմանյան գրանտները, սակայն 2013թ. դրանցից վերջինը ավարտվեց, իսկ նորերին գրասենյակը չի պատրաստվում դիմել: Գրասենյակը միայն տեխնիկական աջակցություն է ընդունում, սակայն ոչ ֆինանսական:

«Մեր գրասենյակներից վեցը ոլորտներում ֆինանսավորվում էին ոչ թե պետության կողմից, այլ գրանտների: Սկզբնապես դրանք ստեղծվել էին ընտրությունների աջակցության ծրագրի շրջանակներում, եւ իրենցից ներկայացնում էին յուրատեսակ շտապ իրավական օգնություն, այդ թվում՝ այցելություն ըստ ահազանգերի ազդանշանների», - ասաց Անդրեասյանը: Հիմա գործում են միայն երեք գրասենյակներ՝ Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում արդեն բյուջետային ֆինանսավորմամբ:

Այդուհանդերձ, օմբուդսմենը հավելեց, որ 2013թ. ընթացքում իր վարչախմբի կողմից ծախսված 246.1 մլն դրամը (594 հազար դոլար), բավական է իրենց պարտավորությունների իրականացման համար նվազագույն պահանջների բավարարման համար: «Մենք երախտապարտ ենք պետությանը ֆինանսավորելու եւ մեզ ավելի անկախ դարձնելու համար: Եթե իհարկե, կտրուկ սղաճ չնկատվի ապա իմ մինչեւ իմ ժամկետի ավարտը լրացուցիչ ֆինանսավորման կարիք չի լինի», - հավաստիացրել է Կարեն Անդրեասյանը: