Երեւանի Բաբաջանյան պողոտայի թիվ 15/1 հասցեի դիմաց, մայիսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























