Հիվանդանոցից, մայիսի 27-ին, ժամը 05.10-ին, Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է դիմել 45-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա վրաերթի է ենթարկվել Երեւանի Նանսենի փողոցում` իրենց շենքի բակում, իրեն պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ինքնաբերաբար շարժվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: