Եղվարդի խճուղու եւ Տիգրան Պետրոսյան փողոցի խաչմերուկում, մայիսի 27-ին, ժամը 08.30-ին, իրար են բախվել «Հոնդա» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: