Բեռլառուսը եւ Ռուսաստանի Դաշնությունը համաձայնության են եկել` նավթի մատակարարումների ծավալների եւ նավթամթերքի արտահանման մաքսատուրքերի հաշվարկի կարգի վերաբերյալ: ԲԵԼՏԱ գործակալության հաղորդմամբ, համապատասխան արձնագրություններն այսօր` մայիսի 29-ին, Աստանայում են ստորագրվել:
Նախատեսվում է, որ 2015թ. ռուսական հումքից ստացված եւ Բելառուսի Հանրապետության տարածքով Մաքսային Միության համատեքստում արտահանվող նավթամթերքի հաշվին հավաքագրված մաքսատուրքերի ընդհանուր գումարից Բելառուսի պետբյուջեին 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով մասհանում է արվելու:
Բելառուսի ֆինասների փոխնախարար Դմիտրի Կիյկոն հայտնել է, որ, տնտեսական միության սկզբունքի համաձայն, Ռուսաստանի Դաշնության` հիշյալ հավաքագրումների ողջ գումարից հրաժարումը բանակցությունների դրված առավելագույն խնդիր էր համարվում: «Բայց քանի որ հարցը նուրբ է թե Բելառուսի, եւ թե Ռուսաստանի համար, ընդհանուր շուկայի ձեւավորումը որոշակիորեն հետաձգելու մասին որոշում է կայացվել: 1,5 մլրդ դոլարը առանց սահմանափակումների հարաբերությունների հաստատման ճանապարհին գործարկվող առաջին փուլի արդյունք է դիտարկվում», - հայտարարել է փոխնախարարը:
Նշենք, որ հավաքագրումների ընդհանուր գումարը տարեկան 3,5-4 մլրդ ԱՄՆ դոլար է կազմելու:
Բացի այդ, կարգավորվել է նաեւ ռուսական նավթի մատարակարումների ծավալին վերաբերող հարցը:





























