Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59.5-րդ կմ-ին, մայիսի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց եւ ներկայացել բաժին:

Կատարվում է քննություն: