Երեւան-Մեղրի ճանապարհի 125-րդ կմ-ին, մայիսի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Դեու» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿռԱԶ-256Բ1» մակնիշի ավտոմեքենայի կցորդի հետնամասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: