Ոստիկանության Բազումի բաժնում, մայիսի 29-ին, ժամը 00.10-ին, ահազանգ է ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը մի խանութի դիմաց վրաերթ է կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 75 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու եւ դիմել փախուստի:

Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: