Հիվանդանոցից, մայիսի 17-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան-Կասյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 29-ամյա Զոհրաբ Ա.-ն /հոգեկան հիվանդ/:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Զոհրաբ Ա.-ի եղբայրը` 34-ամյա Մարտին Ա.-ն, եւ 73-ամյա Սպիվակ Ա.-ն հայտնել են, որ իրենց կովերին դաշտից տուն վերադարձնելիս` կովերից մեկը հարվածել է ճանապարհին կանգնած, Սպիվակ Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն` վնասելով այն, իսկ Զոհրաբ Ա.-ն «ուղեղի ցնցում հարցականով, ձեռքի քերծվածք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքը ստացել է վազելիս սայթաքելու եւ վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Զոհրաբ Ա.-ն մարմնական վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ Սպիվակ Ա.-ի կողմից հիշյալ ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետեւանքով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սպիվակ Ա.-ին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: