Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի թաղամասի 8-րդ շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ջ. Հ.-ի (ծնվ. 1951 թ.) բնակարանի դուռը. վերջինիս դին հայտնաբերվել է ննջասենյակի հատակին: