Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, մայիսի 26-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 61 շենքի մոտից բերման են ենթարկել 29-ամյա Գագիկ Յ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 20-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 26-ին, ժամը 08.35-ին, Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեի փողոցում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 33-ամյա Սամվել Գ.-ին, որը մայիսի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: