Թուրքիայում Սուրբ Սոֆիայի տաճարը որպես մզկիթ օգտագործելու շուրջ վեճերը վերջերս սաստկացել են: Թուրքական մամուլը հայտնում է, որ իսլամական Anadolu Genclik Dernegi-ն իր կողմնակիցներին կոչ է արել մայիսի 30-ին քրիստոնեական սրբավայրում աղոթելու գալ:
Որպես եկեղեցի կառուցված եւ մզկիթ գործածված Սուրբ Սոֆիան 1453թ. Կոստանդնուպոլսի անկումից հետո ներկայումս թանգարան է, որտեղ իսլամիստների աղոթքներն արգելված են:
Սակայն Թուրքիայի ազգայնական եւ իսլամիստական քաղաքական գործիչները կողմ են եկեղեցին մզկիթի վերածելուն:
Թուրք մտավորականությունը ստորագրահավաք է սկսել Սուրբ Սոֆիա տաճարը որպես թանգարան պահպանելու համար, փոխանցում է sedmica.ru-ն:
Տաճարը կառուցվել է VIդ. եւ մինչեւ 1453թ. եղել է Բյուզանդական կայսրության գլխավոր տաճարը: 1935 թ. տաճարն ստացել է թանգարանի կարգավիճակ, իսկ 1985թ. ի թիվս Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների՝ Սոֆիան ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:





























