Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 15.40 ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Երեւանի Հրազդանի մեծ կամրջից:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Փրկարարների, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով ինքնասպանության փորձը կանխվել է:





























