«Ռոսատոմ» եւ «Կազատոմպրոմ» ընկերությունների ղեկավարներ Սերգեյ Կիրիենկոն եւ Վլադիմիր Շկոլնիկը Ղազախստանի տարածքում գտնվող հեռանկարային ուրանի հանքավայրերի շահագործման «ճանապարհային քարտեզ» են ստորագրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթուղթը Խարասան-1, Ակդալա եւ Հարավային Ինկայ հանքավայրերում ընդերքի շահագործումը կարգավորող միջացառումներ է նկարագրում, որոնք հետագայում այլ հեռանկարային հանքավայրերի` ռուս-ղազախական համատեղ ձեռնարկությունների կողմից շահագործմանն են նպաստելու:




























