Կաբարդինո-Բալկարիայի կառավարությունը, տեղատարափ անձրեւների պատճառով. հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել:
Երկրի բոլոր շրջաններում ավոմոբիլային ճանապարհները հեղեղվել են, եւ սողանքներ են սկսվել:
07kbr.ru կայքի հաղորդմամբ, առավել ծանր է Չեգեմի եւ Չերեկի շրջաններում տիրող իրադրությունը:
Հանրապետությանը հասցված վնասի չափը, նախնական գնահատականներով, առնվազն 1 մլրդ ռուբլի է կազմում:
ԿԲՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ, մեծ վնաս է հասցվել եգիպտացորենի (շուրջ 800 հա), արեւածաղկի (500 հա) եւ հացահատիկի (450 հա) ցանքատարածքներին:



























